вторник, 8 января 2019 г.

Ի՞նչպես մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից

 Լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում:

 Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրից հետո դիտվում է մազերի քանակի ակընհայտ քչացում, մազերը նոսրանում են: 

 Լազերային էպիլյացիայի կատարման ընթացքում զգացվում է թեթևակի տաքություն: 

Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որը անցնում է 1 – 2 ժամվա ընթացքում: 

Վերջնականապես անցանկալի մազերից ձերբազատվելու համար անհրաժեշ է կատարել պրոցեդուրան որոշակի քանակով:

 Յուրաքանչյուր հաճախորդի համար գործում է անհատական մոտեցում։

Մարմնի վրա մազերի քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ ժառանգական նախատրամադրվածությունից, ալերգիկ երևույթներից , հորմոնալ   ֆոնից , մաշկի և  մազի տեսակից, մաշկի գույնից փոփոխությունից (դեպիգմենտացիա)  և  այլն։ 


Որովայնի լազերային էպիլյացիան՝ դա մազերի հեռացումն է նուրբ կանացի որովայնից ընդմիշտ: 
Մազերը մարմնի վրա առաջացնում են անհարմար իրավիճակներ և աղջիկների հոգեբանական անհարմարավետություն, քանի որ ընդունված է, որ դրանք այնտեղ չպետք է լինեն: 


Սակայն, բավականին հաճախ դրանք աճում են ամենաանսպասելի տեղերում: Դուք կարող եք սպորտով զբաղվել և դիետա պահել, սակայն եթե Ձեր փորի վրա առկա է անցանկալի մազեր, ապա Դուք ամեն դեպքում կկոմպլեքսավորվեք հագնելով բաց լողազգեստ : 
Սակայն դա առիթ չէ թաքցնել այն ընդմիշտ: Դա առիթ է օգտվելու ՄԵՋՔԻ, ԿՐԾՔԻ ԵՎ ՈՐՈՎԱՅՆԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ ծառայությունից:


ՍԱՓՐԵԼ, ԹԵ ՉՍԱՓՐԵԼ: Մազերի հեռացման ամենասովորական եղանակը՝ դա սափրելն է: 
Սակայն, ամեն անգամ սափրելուց հետո, մազածածկույթը դառնում է առավել կոշտ և խիտ: Պատրաստ եք Դուք մազերի այդպիսի ակտիվ աճի որովայնի վրա:
Իսկ ահա լազերը քայքայում է մազի ֆոլիկուլը և խոչընդոտում է դրա հետագա աճին: Որովայնի մազերի լազերային էպիլյացիայի յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո ավելի քիչ ու քիչ են դառնում մազերը՝, դառնում են ավելի փափուկ, իսկ դրանց աճը դանդաղում է: 



DermoLaser neo®  դիոդային լազերը թույլ է տալիս մոռանալ լրիվ որովայնի շրջանում անցանկալի մազերի խնդրի մասին:  DermoLaser neo®  սարքը՝ դա ամերիկյան  laser  3D™ USA մշակումն է: 


Այդ դիոդային լազերի կողմից անցկացվող պրոցեդուրան, ճանաչվել է, որպես ամբողջ աշխարհում լազերային էպիլյացիայի «ոսկե ստանդարտ»:
Որովայնի և կրծքի շրջանում մազերը հեռացնելուց առաջ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ լազերային էպիլյացիայի բոլոր հակացուցումներին:


Անհրաժեշտ է էպիլյացիա կատարելուց առաջ և հետո  արևայրուք ընդունած չլինել:
Մաշկի այն հատվածը, որտեղ պետք է կատարվի էպիլյացիա, հարկավոր է սափրել, քանի որ գործողությունը կատարվում է մազարմատի հետ: 
Նկատված մաշկային կամ վարակիչ հիվանդությունների, հորմոնալ խնդիրների պարագայում պետք է կատարել համապաստախան հետազոտություններ, խորհրդակցել կոսմետոլոգի և մաշկաբանի հետ (կանայք՝ նաև գինեկոլոգի): 


Էպիլյացիայի գրեթե բոլոր ձևերը չի կարելի կիրառել հղիության և դաշտանային ցիկլի շրջանում, այն հատվածներում, որտեղ կան  թարախային շերտեր, լայնացած անոթներ, խալեր:




Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել վարակիչ հիվանդությունների, էպիլեպսիայի դեպքումԼազերային ճառագայթը խորը ներթափանցելով մաշկի մեջ՝ ոչնչացնում է բակտերիաները, որոնք բորբոքում են առաջացնում:


Ճառագայթն ազդում է միայն մաշկի լոկալ հատվածի վրա և չի վնասում դրա շուրջ գտնվող հատվածը: 


Պրոցեդուրան գրեթե անցավ է, ձեզանից երկար ժամանակ չի խլի, փոխարենը կունենաք հարթ մաշկ: 


Լազերը կարող է լուծել մաշկի մի շարք խնդիրներ` Կնճիռներ, պիգմենտացիաներ (լաքաներ), մանր անոթային ցանցեր, սպիներ, անցանկալի խալեր, մազեր ու դաջվածքներ:


Բնական ծերացումը, արևի վտանգավոր ազդեցությունը, ծխելը խափանում են մաշկի հիմնական պրոտեինը համարվող կոլլագեն շերտը, որը միացնում է մաշկի հյուսվածքներն  ու  ապահովում  մաշկի առաձգականությունը, արդյունքում մաշկը սկսում է ծերանալ, թոշնել ու պատվել կնճիռներով: 





Լազերային ճառագայթները խթանում են արյան շրջանառությունը, լավացնում նյութափոխանակությունը, ապահովում, որ ավելի երիտասարդ կոլագեն ստեղծվի:


Комментариев нет:

Отправить комментарий