Ի՞նչպես մեկընդմիշտ ձերբազատվել անցանկալի մազերից
Լազերի լույսի ազդեցության ներքո կատարվում է մազարմատի ջերմային քայքայում:
Լազերային էպիլյացիայի առաջին պրոցեդուրից հետո դիտվում է մազերի քանակի ակընհայտ քչացում, մազերը նոսրանում են:
Լազերային էպիլյացիայի կատարման ընթացքում զգացվում է թեթևակի տաքություն:
Պրոցեդուրայի ավարտից հետո նկատվում է որոշակի կարմրություն, որը անցնում է 1 – 2 ժամվա ընթացքում:
Վերջնականապես անցանկալի մազերից ձերբազատվելու համար անհրաժեշ է կատարել պրոցեդուրան որոշակի քանակով:
Յուրաքանչյուր հաճախորդի համար գործում է անհատական մոտեցում։
Մարմնի վրա մազերի քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ ժառանգական նախատրամադրվածությունից, ալերգիկ երևույթներից , հորմոնալ ֆոնից , մաշկի և մազի տեսակից, մաշկի գույնից փոփոխությունից (դեպիգմենտացիա) և այլն։
Որովայնի լազերային էպիլյացիան՝ դա մազերի հեռացումն է նուրբ կանացի որովայնից ընդմիշտ:
Մազերը մարմնի վրա առաջացնում են անհարմար իրավիճակներ և աղջիկների հոգեբանական անհարմարավետություն, քանի որ ընդունված է, որ դրանք այնտեղ չպետք է լինեն:
Սակայն, բավականին հաճախ դրանք աճում են ամենաանսպասելի տեղերում: Դուք կարող եք սպորտով զբաղվել և դիետա պահել, սակայն եթե Ձեր փորի վրա առկա է անցանկալի մազեր, ապա Դուք ամեն դեպքում կկոմպլեքսավորվեք հագնելով բաց լողազգեստ :
Սակայն դա առիթ չէ թաքցնել այն ընդմիշտ: Դա առիթ է օգտվելու ՄԵՋՔԻ, ԿՐԾՔԻ ԵՎ ՈՐՈՎԱՅՆԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ ծառայությունից:
ՍԱՓՐԵԼ, ԹԵ ՉՍԱՓՐԵԼ: Մազերի հեռացման ամենասովորական եղանակը՝ դա սափրելն է:
Սակայն, ամեն անգամ սափրելուց հետո, մազածածկույթը դառնում է առավել կոշտ և խիտ: Պատրաստ եք Դուք մազերի այդպիսի ակտիվ աճի որովայնի վրա:
Իսկ ահա լազերը քայքայում է մազի ֆոլիկուլը և խոչընդոտում է դրա հետագա աճին: Որովայնի մազերի լազերային էպիլյացիայի յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո ավելի քիչ ու քիչ են դառնում մազերը՝, դառնում են ավելի փափուկ, իսկ դրանց աճը դանդաղում է:
DermoLaser neo® դիոդային լազերը թույլ է տալիս մոռանալ լրիվ որովայնի շրջանում անցանկալի մազերի խնդրի մասին: DermoLaser neo® սարքը՝ դա ամերիկյան laser 3D™ USA մշակումն է:
Այդ դիոդային լազերի կողմից անցկացվող պրոցեդուրան, ճանաչվել է, որպես ամբողջ աշխարհում լազերային էպիլյացիայի «ոսկե ստանդարտ»:
Որովայնի և կրծքի շրջանում մազերը հեռացնելուց առաջ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ լազերային էպիլյացիայի բոլոր հակացուցումներին:
Անհրաժեշտ է էպիլյացիա կատարելուց առաջ և հետո արևայրուք ընդունած չլինել:
Մաշկի այն հատվածը, որտեղ պետք է կատարվի էպիլյացիա, հարկավոր է սափրել, քանի որ գործողությունը կատարվում է մազարմատի հետ:
Նկատված մաշկային կամ վարակիչ հիվանդությունների, հորմոնալ խնդիրների պարագայում պետք է կատարել համապաստախան հետազոտություններ, խորհրդակցել կոսմետոլոգի և մաշկաբանի հետ (կանայք՝ նաև գինեկոլոգի):
Էպիլյացիայի գրեթե բոլոր ձևերը չի կարելի կիրառել հղիության և դաշտանային ցիկլի շրջանում, այն հատվածներում, որտեղ կան թարախային շերտեր, լայնացած անոթներ, խալեր:
Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել վարակիչ հիվանդությունների, էպիլեպսիայի դեպքումԼազերային ճառագայթը խորը ներթափանցելով մաշկի մեջ՝ ոչնչացնում է բակտերիաները, որոնք բորբոքում են առաջացնում:
Ճառագայթն ազդում է միայն մաշկի լոկալ հատվածի վրա և չի վնասում դրա շուրջ գտնվող հատվածը:
Պրոցեդուրան գրեթե անցավ է, ձեզանից երկար ժամանակ չի խլի, փոխարենը կունենաք հարթ մաշկ:
Լազերը կարող է լուծել մաշկի մի շարք խնդիրներ` Կնճիռներ, պիգմենտացիաներ (լաքաներ), մանր անոթային ցանցեր, սպիներ, անցանկալի խալեր, մազեր ու դաջվածքներ:
Բնական ծերացումը, արևի վտանգավոր ազդեցությունը, ծխելը խափանում են մաշկի հիմնական պրոտեինը համարվող կոլլագեն շերտը, որը միացնում է մաշկի հյուսվածքներն ու ապահովում մաշկի առաձգականությունը, արդյունքում մաշկը սկսում է ծերանալ, թոշնել ու պատվել կնճիռներով:
Լազերային ճառագայթները խթանում են արյան շրջանառությունը, լավացնում նյութափոխանակությունը, ապահովում, որ ավելի երիտասարդ կոլագեն ստեղծվի:
Комментариев нет:
Отправить комментарий