среда, 19 декабря 2018 г.

ԱԿՆԵԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԲՈՒԺՈՒՄ

Ակնեի լազերային բուժումը մաշկը բշտիկներից մաքրելու ժամանակակից և ամենաարդյունավետ միջոցն է։ 

Այն ազդում է չափազանց արագ: Ցանկալի արդյունքին հասնելու համար հաճախ բավական է լինում ընդամենը մեկ պրոցեդուրա։ 

Ակնեն մաշկային տարածված խնդիրներից է, որն արտահայտվում է կոմեդոնների առաջացմամբ:

Մաշկին հայտնված բշտերը բոլորին էլ անհագստություն ու անհարմարություն են պատճառում

Ակնեի բուժման ժամանակակից մեթոդներից է լազերային բուժումը: Արդյունքը նկատելի է առաջին իսկ պրոցեդուրայից հետո:

Լազերային բուժմամբ բակտերիաները վերանում են, բորբոքումն էլ՝ ներծծվում և մաքրվում։

 Լազերային ճառագայթը խորը ներթափանցելով մաշկի մեջ՝ ոչնչացնում է բակտերիաները, որոնք բորբոքում են առաջացնում:
Ճառագայթն ազդում է միայն մաշկի լոկալ հատվածի վրա և չի վնասում դրա շուրջ գտնվող հատվածը

Չափազանց բարձր ջերմաստիճանի շնորհիվ լազերային ճառագայթը ամբողջությամբ վերացնում է բշտիկի առաջացման աղբյուրը:

Պրոցեդուրան գրեթե անցավ է, ձեզանից երկար ժամանակ չի խլի, փոխարենը կունենաք հարթ մաշկ

Պրոցեդուրան կատարվում է ինչպես դեմքի, այնպես էլ մեջքի ու ընդհանրապես մաշկի յուրքանաչյուր հատվածում, որտեղ առկա է ակնե։


Լազերը կարող է լուծել մաշկի մի շարք խնդիրներ` Կնճիռներ, պիգմենտացիաներ (լաքաներ), մանր անոթային ցանցեր, սպիներ, անցանկալի խալեր, մազեր ու դաջվածքներ:


Բնական ծերացումը, արևի վտանգավոր ազդեցությունը, ծխելը խափանում են մաշկի հիմնական պրոտեինը համարվող կոլլագեն շերտը, որը միացնում է մաշկի հյուսվածքներն  ուապահովում  մաշկի առաձգականությունը, արդյունքում մաշկը սկսում է ծերանալ, թոշնել ու պատվել կնճիռներով

Լազերային ճառագայթները խթանում են արյան շրջանառությունը, լավացնում նյութափոխանակությունը, ապահովում, որ ավելի երիտասարդ կոլագեն ստեղծվի

25-35 տարեկան կանանց խորհուրդ է տալիս տարվա մեջ մեկ անգամ ընդունել լազերային երիտասարդացման կուրս (մեկ կուրսը ներառում է 4-5 պրոցեդուրա), իսկ ավելի բարձր տարիքով կանանց` Տարվա մեջ երկու կուրս:

Մեկ պրոցեդուրան տևում է 15-20 րոպե

ԿԱՐԲՈՆԱՅԻՆ ՊԻԼԻՆԳ


Լազերի և ածխային նանոգելի համադրությամբ կատարվող կարբոնային պիլինգը կօգնի ձեզ լուծել մաշկային մի շարք խնդիրներ, ինչպիսիք են անցանկալի պիգմենտները,  կորյակների հետևանքով առաջացած փոսիկները, դեմոդեքսը, մաշկի վաղաժամ ծերացումը։

Պրոցեդուրայի արդյունքում կունենաք հարթ, երիտասարդ և առողջ մաշկ

Պրոցեդուրան անվնաս է, անցավ և չի առաջացնում կարմրություն կամ այտուց:



Կարբոնային պիլինգը (կարբո-թարգմանաբար՝ ածուխ) իրենից ներկայացնում է նանո ածուխի և լազերային լույսի համադրությամբ կատարվող պրոցեդուրա:

Այն կատարվում է ՝  Մաշկի ցանավորման և կամեդոնների (կորյակների) առկայության դեպքում։

Մաշկի բարձր ճարպազատման և խոշոր ծակոտիների դեպքում , Պիգմենտների առկայության դեպքում,  Մաշկի անհարթ մակերեսի դեպքում,  Պրոցեդուրայի արդյունքում վերանում են վերը նշված կետերըմաշկը  մաքրվում  և  երիտասարդանում  է:

Արդյունքը զգալի է առաջին գործողություն հետո:

Դեմքի և մարմնի RF լիֆտինգ



RF լիֆտինգ պրոցեդուրան կնճիռների հարթեցման ժամանակակից ամենաէֆեկտիվ մեթոդն է:

Այս պրոցեդուրան օգնում է վերադարձնել երիտասարդությունը, դեմքի և մարմնի մաշկի առաձգականությունը:

 RF լիֆտինգը օգնում է պայքարել ցանկացած կնճիռների դեմ, վերականգնում է մաշկի առաձգականությունը՝ դեմքի, պարանոցի, որովայնի, թևերի, կոնքերի, ազդրերի, նստատեղի շրջանում, ինչպես նաև մաշկի թուլություն հղիությունից հետո:

Պրոցեդուրան չի առաջացնում ալերգիկ ռեակցիա

Հարթեցման արդյունքը երևում է առաջին իսկ այցից հետո և ավելանում է հաջորդող օրերի ընթացքում

Ցանկալի արդյունք ստանալու համար հարկավոր է 5-ից 7 այց, 5-ից 7 օրը մեկ:



Մեթոդի առավելությունները՝


1Սեզոնային հակացուցումների բացակայությունը

2Վերականգնողական շրջանի բացակայությունը

3Մաշկի տիպից կախված հակացուցումների բացակայությունը

4Ցավազրկման անհրաժեշտության բացակայությունը

5 Բացարձակ անցավ լինելը

6Արագ ցանկալի արդյունքի հասնելը:


RF լիֆտինգի ցուցումները՝


1 Ցանկացած տիպի կնճիռների կորեկցիա

2․ Մաշկի հարթեցում

3 Ցելյուլիտի նվազեցում

4 Մաշկի ձգում

5 Դեմքի օվալի ձգում

6 Ավելորդ ճարպային շերտի նվազեցում

7 Սեփական կոլագենի արտադրության խթանում


Հակացուցումներ՝


Ուռուցքային հիվանդություն, լակտացիոն շրջան, հղիություն:

ԷՊԻԼՅԱՑԻԱ


«ԱՎՌԱ» կոսմետոլոգիական  սրահն առաջարկում է ազատվել անցակալի մազերից արագ և անցավ տարբեր մեթոդներով՝  Լազերային էպիլյացիա, Elos (Elight / IPL) +RF ,ասեղային էպիլյացիա ։

Հարգելի հաճախորդներ, ՀԻՇԵՑՈՒՄ

Լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է մոտ 40 օր միջակայքով։ 



Սարքը 2018 թվականի վերջին սերդնի՝ DermoLaser neo®, դա ամերիկյան laser 3D™ USA մշակումն է:

 Բացարձակ ցավ չեք զգում, այսինքն սառեցումը հասցվում է -5  աստիճանի, տվյալ սարքով նույնիսկ հեռացվում է բաց գույնի մազերը: Առաջին այցելությունից կզգաք արդեն տարբերություն։


1.  Ինչպես պատրաստվել  ԷԼՈՍ մազահեռացմանը?


ԷԼՈՍ պրոցեդուրայից մեկ ամիս առաջ ցանկալի չէ հեռացնել մազերը` էլեկտրական կամ մեղրամոմի եղանակներով, կամ գոնե ունեկալ մեկ շաբաթվա ընդմիջում վերջին մազահեռացումից

Պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է սափրել մազերը կամ հեռացնել նրանք դեպիլյատոր քսուկով, ամենահարմարը իրականացնել դա նախորդ օրը:


2.  Ինչպես է իրականացվում ԷԼՈՍ մազահեռացումը?

Բուն ԷԼՈՍ մազահեռացման գործողությունը բավականին հանգիստ է` առանց տհաճ զգացումների

Դուք պարկում եք բազկաթոռին, հագնում եք մուգ և լրիվ անթափանց ակնոցներ՝ ձեր աչքերը պաշտպանելու համար

Մշակվող հատվածին քսում են թափանցիկ գել: Մաշկը մշակվում է հատուկ բռնակով, որը արձակում է կարճատև և ուժեղ լույս

Պրոցեդուրայի տևողությունը միջինում 30 րոպե է՝ կախված մշակվող հատվածի մեծությունից և տեղակայումից:


3.   Ինչ զգացողություններ են առաջանում ԷԼՈՍ մազահեռացման ընդացքում?

Սարքի ճիշտ ընտրված կարգավորումների դեպքում զգում եք տաքություն և ծակծկոց

Զգայուն հատվածներում՝ վերին շրթունք, խորը բիկինի հազվադեպ կարող է օգտագործվել ցավազրկող քսուկներ:

Պրոցեդուրայից անմիջապես հետո կարող է առաջանալ թեթև կարմրածություն արևայրուքի նման



4.  Ունի արդյոք ԷԼՈՍ մազահեռացումը որևիցէ կողմնակի ազդեցություն?


Մեծմասամբ՝ ոչ: Անմիջապես պրոցեդուրայից հետո կարող են առաջանալ կարմրածություն և այտուցվածություն, որոնք անցնում են մինչև մեկ օրվա ընթացքում, սա նորմալ երևույթ է:

Մազերի մի մասը հեռացվում է բուն գործողության ընթացքում, իսկ հիմնական մասը` երկու շաբաթվա ընդացքում:



5.  Ինչպես խնամել մաշկը և մազերը ԷԼՈՍ մազահեռացումից հետո?


Պրոցեդուրայից հետո կարելի է մշակել մաշկը թեթև խոնավեցնող միջոցներով՝ համապատասխան մաշկի տեսակին:

Խորհուրդ չի տրվում պրոցեդուրայից հետո գտնվել արևի ուղղակի ազդեցության տակ, դա կարող է առաջացնել մշակված հատվածների մաշկի գույնի մգացում:

ԷԼՈՍ մազահեռացման պրոցեդուրաների միջև ժամանակահատվածում հորհուրդ չի տրվում հեռացնել մազերը արմատից պոկելու բոլոր եղանակներով (ունելիով, մեղրամոմով կամ էլեկտրական էպիլյատորով), դա զգալիորեն նվազեցնում է հետագա ԷԼՈՍ մազահեռացման սեանսերի արդյունավետությունը

Անհրաժեշտության դեպքում մազերը հեռացնել սափրելու կամ քիմիական դեպիլյատոր կրեմների միջոցով:


6.   Քանի անգամ է պետք կրկնել ԷԼՈՍ մազահեռացման պրոցեդուրան?

Զգալի արդյունքի հասնելու համար կատարվում է 4-6 անգամ, 1- 1,5 ամիս դադարներով:

Սեանսերի քանակը և նրանց միջև դադարները անշուշտ որոշվում է անհատական, կախված օրգանիզմի արանձնահատկություններից, մազերի քանակից և աճի պարբերականությունից, հորմոնալ վիճակից

Ամեն հաջորդ պրոցեդուրայից հետո նկատվում է մազերի քանակի զգալի նվազում:


7.  Մազերը անհետանում են ընդմիշտ, թե որոշ ժամանակ անց նորից սկսում են աճել?


ԷԼՈՍ մազահեռացման դեպքում տեղի է ունենում մազարմատի վնասում (ֆոտոտերմոլիզ) և մազերի աճը վնասված տեղից դադարում է:

 4-8 պրոցեդուրայից հետո վնասվում են համարյա բոլոր ակտիվ մազարմատները և դրանից հետո նոր ակտիվացած մազարմատների մշակումը, որոնց քանակը շատ քիչ է և մազի աճի ինտենսիվությունը թույլ է, կարելի է կատարել վեց ամիսը մեկ ավելի հազվադեպ:



8.   Որ տարիքից է կարելի կատարել ԷԼՈՍ մազահեռացում?


ԷԼՈՍ մազահեռացումը խորհուրդ է տրվում կատարել հորմոնալ ֆոնի կարգավորվելուց հետո, այսինքն սեռական հասունացման շրջանից հետո, քանի որ մինչ այդ դեռ տեղի է ունենում մազարմատների ձևավորում և դժվար է գնահատել արդյունավետությունը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱՅԻ


Անհրաժեշտ է էպիլյացիա կատարելուց առաջ և հետո  արևայրուք ընդունած չլինել:

 Մաշկի այն հատվածը, որտեղ պետք է կատարվի էպիլյացիա, հարկավոր է սափրել, քանի որ գործողությունը կատարվում է մազարմատի հետ: 

Նկատված մաշկային կամ վարակիչ հիվանդությունների, հորմոնալ խնդիրների պարագայում պետք է կատարել համապաստախան հետազոտություններ, խորհրդակցել կոսմետոլոգի և մաշկաբանի հետ (կանայք՝ նաև գինեկոլոգի): 

Էպիլյացիայի գրեթե բոլոր ձևերը չի կարելի կիրառել հղիության և դաշտանային ցիկլի շրջանում, այն հատվածներում, որտեղ կան  թարախային շերտեր, լայնացած անոթներ, խալեր:

 Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել վարակիչ հիվանդությունների, էպիլեպսիայի դեպքում

ՄԵՋՔԻ, ԿՐԾՔԻ ԵՎ ՈՐՈՎԱՅՆԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ


Որովայնի լազերային էպիլյացիան՝ դա մազերի հեռացումն է նուրբ կանացի որովայնից ընդմիշտ: 

Մազերը մարմնի վրա առաջացնում են անհարմար իրավիճակներ և աղջիկների հոգեբանական անհարմարավետություն, քանի որ ընդունված է, որ դրանք այնտեղ չպետք է լինեն: 

Սակայն, բավականին հաճախ դրանք աճում են ամենաանսպասելի տեղերում: Դուք կարող եք սպորտով զբաղվել և դիետա պահել, սակայն եթե Ձեր փորի վրա առկա է անցանկալի մազեր, ապա Դուք ամեն դեպքում կկոմպլեքսավորվեք հագնելով բաց լողազգեստ : 

Սակայն դա առիթ չէ թաքցնել այն ընդմիշտ: Դա առիթ է օգտվելու որովայնի լազերային էպիլյացիա ծառայությունից:

ՍԱՓՐԵԼ, ԹԵ ՉՍԱՓՐԵԼ: Մազերի հեռացման ամենասովորական եղանակը՝ դա սափրելն է: 

Սակայն, ամեն անգամ սափրելուց հետո, մազածածկույթը դառնում է առավել կոշտ և խիտ: Պատրաստ եք Դուք մազերի այդպիսի ակտիվ աճի որովայնի վրա:

 Իսկ ահա լազերը քայքայում է մազի ֆոլիկուլը և խոչընդոտում է դրա հետագա աճին: Որովայնի մազերի լազերային էպիլյացիայի յուրաքանչյուր պրոցեդուրայից հետո ավելի քիչ ու քիչ են դառնում մազերը՝, դառնում են ավելի փափուկ, իսկ դրանց աճը դանդաղում է: 

DermoLaser neo®  դիոդային լազերը թույլ է տալիս մոռանալ լրիվ որովայնի շրջանում անցանկալի մազերի խնդրի մասին:


DermoLaser neo®  սարքը՝ դա ամերիկյան  laser  3D USA մշակումն է: 

Այդ դիոդային լազերի կողմից անցկացվող պրոցեդուրան, ճանաչվել է, որպես ամբողջ աշխարհում լազերային էպիլյացիայի «ոսկե ստանդարտ»:

 Որովայնի և կրծքի շրջանում մազերը հեռացնելուց առաջ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ լազերային էպիլյացիայի բոլոր հակացուցումներին:



ՈՏՔԵՐԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ԷՊԻԼՅԱՑԻԱ


 Գեղեցիկ սեռի որ ներկայացուցիչը չէր ցանկանա ձերբազատվել ոտքերի անցանկալի մազերից:

 Չէ որ գեղեցիկ, խնամված ոտքերը՝ դա ժամանակակից կնոջ իդեալական կերպարի անբաժանելի մասն է, որին բոլորը այդպես ձգտում են: 

Ածելիների դարաշրջանն անցնում է: Այսօր մարմնի ցանկացած հատվածում անցանկալի մազածածկույթի հեռացման առավել արդյունավետ և հուսալի ժամանակակից մեթոդ է հանդիսանում, միանշանակ լազերային էպիլյացիան:

 Նրա առավելությունները այլ մեթոդների նկատմամբ հսկայական են: Նախ, առաջինը, չկա մազերի ներաճի ռիսկ:

 Երկրորդը, անվտանգությունը և անցավ լինելը: Որպեսզի հաճախորդն իրեն հարմարավետ զգա սեանսի ժամանակ, կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ: 

Եվ վերջապես, Դուք ձերբազատվում եք այդ խնդրից մեկընդմիշտ: Եվ ոչ մի բարդություն: 

«ԱՎՌԱ» կեսմետոլոգիան  գործադրում է առավելագույն ջանքեր, որպեսզի Ձեր սրահում գտնվելը լինի հաճելի և անմոռանալի:  Եվ ոչ մի բարդություններ:


Լազերային էպիլյացիայի սեանսը հիմնված է լույսի՝ մելանինի վրա ներգործության վրա, որը առկա է մազի սոխուկում: Լազերով յուրաքանչյուր ֆոլիկուլը մշակելիս, մաշկը, որը շրջապատում է այն չի գրգռվում, սակայն կարող է թեթևակի կարմրել:

 Որպեսզի ձերբազատվել մազերից ամբողջությամբ, Ձեզ հարկավոր է 5-ից 10 սեանս: Դրանք կրկնում են որոշակի դադարով: Արդյունքը Դուք կտեսնեք արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո, որովհետև մազերի 20-30 տոկոսը անմիջապես թափվում է:

 Ուշադրություն դարձրեք նրա վրա, որ պրոցեդուրայից հետո, մաշկի վրա կդիտվի թեթև կարմրություն: Չարժե անհանգստանալ դրա համար, որովհետև այդպիսի ռեակցիան անցնում է 2 ժամվա ընթացքում:

 Ինչպես և ցանկացած պրոցեդուրա, ոտքերի լազերային էպիլյացիան ունի որոշակի հակացուցումներ: Հարթ մաշկ, առանց ավելորդ մազերի՝ յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Տվյալ փուլում, միայն լազերային էպիլյացիայի շնորհիվ Դուք կարող եք երազանքը իրականացնել:

 Ոտքերի լազերային էպիլյացիան թույլ կտա հասնել հարթ մաշկի մի քանի պրոցեդուրաների ընթացքում։