Դեմքի լազերային էպիլյացիան՝ դա դեմքի անցանկալի մազերի խնդրի
ամենալավագույն լուծումն է:
Դեմքին մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում, չխնայելով
կոսմետոլոգիայի նորությունների վրա և հետևելով դրա խնամքի առաջադեմ մեթոդիկաների առաջացմանը:
Խոնավացումը, սնուցումը, երիտասարդացումը, իդելական շպարը՝ մեր զինանոցում բազմաթիվ
միջոցներ կան գեղեցկությունը պահպանելու համար: Սակայն բոլոր ջանքերը կարող են ի չիք
դարձնել դեմքի վրա անցանկալի մազերի առաջացումը:
Կիրառելով դեմքի լազերային էպիլյացիայի
մեթոդը «ԱՎՌԱ» սրահում, Դուք կստանաք ցանկալի արդյունքը:
Ինչու՞ են մազեր առաջանում
դեմքի վրա: Օրգանիզմում փոխանակման պրոցեսների խանգարումը, կյանքի տարբեր ժամանակաշրջաններում
հորմոնալ ֆոնի փոփոխությունը կարող է հանգեցնել կանացի դեմքին առանձին մազիկների առաջացմանը:
Ամենից հաճախ վերին շրթունքի վերին մասում և կզակին:
Իհարկե, դա շատ անէսթետիկ տեսք
ունի: Դեմքի վրա լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կվերադարձնի Ձեր ինքնավստահությունը,
իսկ արդյունքը կլինի կայուն և երկարատև:
Այնպիսի նորագույն սարքավորման կիրառումը, ինչպիսին է՝ DermoLaser neo® լազերը, թույլ է տալիս ձերբազատվել անցանկալի մազերից, մարմնի
զգայուն մասերում առաջին
սեանսից:
Դրա բարձր արդյունավետությունը ապացուցված է պրակտիկայում:
Ընտրելով տվյալ պրոցեդուրան, Դուք հեշտությամբ կլուծեք այնպիսի խնդիրները, ինչպիսիք
են՝ մաշկի գրռգվածությունը և կարմրությունը , դեմքի անցանկալի
ներաճած մազերը ։
Արդեն իսկ առաջին պրոցեդուրայից հետո Դուք կմոռանաք մազերի ներաճի
մասին ընդմիշտ: Բացի դրանից, գրեթե անցանկալի մազերի 30 տոկոսը կանհետանա միանգամից:
Ամբողջ կուրսից հետո Դուք այլևս չեք հիշելու այնպիսի անհանգստացնող խնդրի մասին, ինչպիսիք
են դեմքի մազերը, որոնք մշտապես անհարմարավետություն ու տհաճ զգացումներ են պատճառում:
Ինչու՞ 100 տոկոսանոց
արդյունք չի երաշխավորվում առաջին իսկ պրոցեդուրայից: Այդ հարցը միշտ տրվում է մեզ,
որովհետև այն անհանգստացնում է բոլոր հաճախորդներին: Լազերը քայքայում է այն ֆոլիկուլները,
որոնք գտնվում են ակտիվ աճի փուլում: Քնած սոխուկներին այն կանդրադառնա վերջին սեանսների
ժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий