RF լիֆտինգ պրոցեդուրան կնճիռների հարթեցման ժամանակակից ամենաէֆեկտիվ մեթոդն է:
Այս պրոցեդուրան օգնում է վերադարձնել երիտասարդությունը, դեմքի և մարմնի մաշկի առաձգականությունը:
RF լիֆտինգը օգնում է պայքարել ցանկացած կնճիռների դեմ, վերականգնում է մաշկի առաձգականությունը՝ դեմքի, պարանոցի, որովայնի, թևերի, կոնքերի, ազդրերի, նստատեղի շրջանում, ինչպես նաև մաշկի թուլություն հղիությունից հետո:
Պրոցեդուրան չի առաջացնում ալերգիկ ռեակցիա:
Հարթեցման արդյունքը երևում է առաջին իսկ այցից հետո և ավելանում է հաջորդող օրերի ընթացքում:
Ցանկալի արդյունք ստանալու համար հարկավոր է 5-ից 7 այց, 5-ից 7 օրը մեկ:
Մեթոդի առավելությունները՝
1․Սեզոնային հակացուցումների բացակայությունը
2․Վերականգնողական շրջանի բացակայությունը
3․Մաշկի տիպից կախված հակացուցումների բացակայությունը
4․Ցավազրկման անհրաժեշտության բացակայությունը
5․ Բացարձակ անցավ լինելը
6․Արագ ցանկալի արդյունքի հասնելը:
RF լիֆտինգի ցուցումները՝
1․ Ցանկացած տիպի կնճիռների կորեկցիա
2․ Մաշկի հարթեցում
3․ Ցելյուլիտի նվազեցում
4․ Մաշկի ձգում
5․ Դեմքի օվալի ձգում
6․ Ավելորդ ճարպային շերտի նվազեցում
7․ Սեփական կոլագենի արտադրության խթանում
Հակացուցումներ՝
Ուռուցքային հիվանդություն, լակտացիոն շրջան, հղիություն:
Комментариев нет:
Отправить комментарий