«ԱՎՌԱ» կոսմետոլոգիական սրահն
առաջարկում է ազատվել անցակալի
մազերից արագ և անցավ
տարբեր մեթոդներով՝ Լազերային էպիլյացիա, Elos (Elight / IPL) +RF ,ասեղային էպիլյացիա ։
Հարգելի հաճախորդներ, ՀԻՇԵՑՈՒՄ
Լազերային էպիլյացիայի պրոցեդուրան կատարվում է մոտ 40 օր միջակայքով։
Սարքը 2018 թվականի վերջին սերդնի՝ DermoLaser neo®, դա ամերիկյան laser
3D™ USA մշակումն է:
Բացարձակ ցավ չեք զգում, այսինքն սառեցումը հասցվում է -5 աստիճանի, տվյալ սարքով նույնիսկ հեռացվում է բաց գույնի մազերը: Առաջին այցելությունից կզգաք արդեն տարբերություն։
1. Ինչպես պատրաստվել ԷԼՈՍ մազահեռացմանը?
ԷԼՈՍ պրոցեդուրայից մեկ ամիս առաջ ցանկալի չէ հեռացնել մազերը` էլեկտրական կամ մեղրամոմի եղանակներով, կամ գոնե ունեկալ մեկ շաբաթվա ընդմիջում վերջին մազահեռացումից:
Պրոցեդուրայից առաջ անհրաժեշտ է սափրել մազերը կամ հեռացնել նրանք դեպիլյատոր քսուկով, ամենահարմարը իրականացնել դա նախորդ օրը:
2. Ինչպես է իրականացվում ԷԼՈՍ մազահեռացումը?
Բուն ԷԼՈՍ մազահեռացման գործողությունը բավականին հանգիստ է` առանց տհաճ զգացումների:
Դուք պարկում եք բազկաթոռին, հագնում եք մուգ և լրիվ անթափանց ակնոցներ՝ ձեր աչքերը պաշտպանելու համար:
Մշակվող հատվածին քսում են թափանցիկ գել: Մաշկը մշակվում է հատուկ բռնակով, որը արձակում է կարճատև և ուժեղ լույս:
Պրոցեդուրայի տևողությունը միջինում 30 րոպե է՝ կախված մշակվող հատվածի մեծությունից և տեղակայումից:
3. Ինչ զգացողություններ են առաջանում ԷԼՈՍ մազահեռացման ընդացքում?
Սարքի ճիշտ ընտրված կարգավորումների դեպքում զգում եք տաքություն և ծակծկոց:
Զգայուն հատվածներում՝ վերին շրթունք, խորը բիկինի հազվադեպ կարող է օգտագործվել ցավազրկող քսուկներ:
Պրոցեդուրայից անմիջապես հետո կարող է առաջանալ թեթև կարմրածություն արևայրուքի նման:
4. Ունի արդյոք ԷԼՈՍ մազահեռացումը որևիցէ կողմնակի ազդեցություն?
Մեծմասամբ՝ ոչ: Անմիջապես պրոցեդուրայից հետո կարող են առաջանալ կարմրածություն և այտուցվածություն, որոնք անցնում են մինչև մեկ օրվա ընթացքում, սա նորմալ երևույթ է:
Մազերի մի մասը հեռացվում է բուն գործողության ընթացքում, իսկ հիմնական մասը` երկու շաբաթվա ընդացքում:
5. Ինչպես խնամել մաշկը և մազերը ԷԼՈՍ մազահեռացումից հետո?
Պրոցեդուրայից հետո կարելի է մշակել մաշկը թեթև խոնավեցնող միջոցներով՝ համապատասխան մաշկի տեսակին:
Խորհուրդ չի տրվում պրոցեդուրայից հետո գտնվել արևի ուղղակի ազդեցության տակ, դա կարող է առաջացնել մշակված հատվածների մաշկի գույնի մգացում:
ԷԼՈՍ մազահեռացման պրոցեդուրաների միջև ժամանակահատվածում հորհուրդ չի տրվում հեռացնել մազերը արմատից պոկելու բոլոր եղանակներով (ունելիով, մեղրամոմով կամ էլեկտրական էպիլյատորով), դա զգալիորեն նվազեցնում է հետագա ԷԼՈՍ մազահեռացման սեանսերի արդյունավետությունը:
Անհրաժեշտության դեպքում մազերը հեռացնել սափրելու կամ քիմիական դեպիլյատոր կրեմների միջոցով:
6. Քանի անգամ է պետք կրկնել ԷԼՈՍ մազահեռացման պրոցեդուրան?
Զգալի արդյունքի հասնելու համար կատարվում է 4-6 անգամ, 1-
1,5 ամիս դադարներով:
Սեանսերի քանակը և նրանց միջև դադարները անշուշտ որոշվում է անհատական, կախված օրգանիզմի արանձնահատկություններից, մազերի քանակից և աճի պարբերականությունից, հորմոնալ վիճակից:
Ամեն հաջորդ պրոցեդուրայից հետո նկատվում է մազերի քանակի զգալի նվազում:
7. Մազերը անհետանում են ընդմիշտ, թե որոշ ժամանակ անց նորից սկսում են աճել?
ԷԼՈՍ մազահեռացման դեպքում տեղի է ունենում մազարմատի վնասում (ֆոտոտերմոլիզ) և մազերի աճը վնասված տեղից դադարում է:
4-8 պրոցեդուրայից հետո վնասվում են համարյա բոլոր ակտիվ մազարմատները և դրանից հետո նոր ակտիվացած մազարմատների մշակումը, որոնց քանակը շատ քիչ է և մազի աճի ինտենսիվությունը թույլ է, կարելի է կատարել վեց ամիսը մեկ ավելի հազվադեպ:
8. Որ տարիքից է կարելի կատարել ԷԼՈՍ մազահեռացում?
ԷԼՈՍ մազահեռացումը խորհուրդ է տրվում կատարել հորմոնալ ֆոնի կարգավորվելուց հետո, այսինքն սեռական հասունացման շրջանից հետո, քանի որ մինչ այդ դեռ տեղի է ունենում մազարմատների ձևավորում և դժվար է գնահատել արդյունավետությունը:
Комментариев нет:
Отправить комментарий