Լազերի և ածխային նանոգելի համադրությամբ կատարվող կարբոնային պիլինգը կօգնի ձեզ լուծել մաշկային մի շարք խնդիրներ, ինչպիսիք են անցանկալի պիգմենտները, կորյակների հետևանքով առաջացած փոսիկները, դեմոդեքսը, մաշկի վաղաժամ ծերացումը։
Պրոցեդուրայի արդյունքում կունենաք հարթ, երիտասարդ և առողջ մաշկ:
Պրոցեդուրան անվնաս է, անցավ և չի առաջացնում կարմրություն կամ այտուց:
Կարբոնային պիլինգը (կարբո-թարգմանաբար՝ ածուխ) իրենից ներկայացնում է նանո ածուխի և լազերային լույսի համադրությամբ կատարվող պրոցեդուրա:
Այն կատարվում է ՝ Մաշկի ցանավորման և կամեդոնների (կորյակների) առկայության դեպքում։
Մաշկի բարձր ճարպազատման և խոշոր ծակոտիների դեպքում , Պիգմենտների առկայության դեպքում, Մաշկի անհարթ մակերեսի դեպքում, Պրոցեդուրայի արդյունքում վերանում են վերը նշված կետերը, մաշկը մաքրվում և երիտասարդանում է:
Արդյունքը զգալի է առաջին գործողություն հետո:
Комментариев нет:
Отправить комментарий