суббота, 2 февраля 2019 г.

Մի քանի խոսք մազահեռացման տեսակների մասին


1. Ամենատարածված մեթոդներից մեկը դա ոսկով մազահեռացումն է, որը բավական ցավոտ, տհաճ պրոցես է և կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Պրոցեդուրայից 15-20 օրվա ընթացքում մազերը նորից աճում են, քանի որ մազարմատը մնում է տեղում:


2. Մազերը կարելի է հեռացնել սափրելով, որը նույնպես հաճելի պրոցես չէ և 2-3 օրը արդեն կարելի է տեսնել մազերը:


3. Տարածված մեթոդներից է նաև ասեղային մազահեռացումը, որը բավական էֆեկտիվ է, բայց ունի նաև իր բացասական կողմերը, խիստ ժամանակատար է, ցավոտ և պրոցեդուրայից հետո անխուսափելի են հետքերը:


4. Ֆոտոէպիլացիան, որը ոչնչացնում է մազը, բայց չի կարողանում ամբողջությամբ այրել մազարմատը և 2-3 ամիս հետո մազարմատը առողջանում է, մազը սկսում է աճել նույն տեմպերով:


5. E light մազահեռացումը, աշխատում է 2 էներգիայի սկզբունքով, IPL(լուսային) և RF (ռադիոհաճախական), ճիշտ է ավելի երկար ժամանակ է պահանջվում արդյունքի հասնելու համար, բայց էֆեկտիվ է և անվտանգ:

 Եթե սարքավորումը ճիշտ է ընտրված և համապատասխանում է միջազգային ստանդարտներին, դուք առաջին իսկ պրոցեդուրայից հետո կտեսնեք ակնհայտ արդյունք:

6. SHR IP+RF մազահեռացումը դա E light մազահեռացման կատարելագործված տարբերակն է, բոլոր ֆունկցիաներին գումարած SHR (Super Hair Removal) համակարգը: Այս համակարգը ունակ է մեկ վայրկյանում արձակել 10 իմպուլս, որի շնորհիվ մազի ֆոլիկուլը արագ  ոչնչանում է իսկ գերհզոր սառեցման համակարգի շնորհիվ հաճախորդը ընդհանրապես ցավ չի զգում: 

 Եթե սարքավորումը ճիշտ է ընտրված և համապատասխանում է միջազգային ստանդարտներին, դուք առաջին իսկ պրոցեդուրայից հետո կտեսնեք ակնհայտ արդյունք:


7. Լազերային մազահեռացումը, բավական էֆեկտիվ է և արդյունավետությունը հասնում է 90 %-ի, նորագույն դիոդային տեխնոլոգիայի շնորհիվ լազերային մազահեռացումը կատարվում է անվտանգ, անցավ և արագ եղանակով: Այս մազահեռացումով հիմնականում էֆեկտիվ կերպով հեռացվում են հաստ և մուգ մազերը:


🔮  DermoLaser neo® սարքը՝ դա ամերիկյան laser 3D™ USA մշակումն է, որը ունի լազերային ճառագայթի ալեքսանդրիտյան  (755 նմ ), դիոդային (808 մն) , նեոդիմային (1064 նմ ) ալիքի երկարություն։ 🔮

Комментариев нет:

Отправить комментарий