четверг, 7 февраля 2019 г.

Որքանո՞վ է լազերային էպիլյացիյան ազդում մարդու առողջության վրա




 Կան  բազմաթիվ  թյուր   կարծիքներ,  թե  լազերային  էպիլյացիան  կարող է  առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ՝ ընդհուպ մինչև առաջացնելով  քաղցկեղ: Որքանո՞վ են այս տեսակի կարծիքները համապատասխանում  իրականությանը:

 Նման անհիմն կարծիքներին  պատասխանել են՝  ՈՉ նման բան ՉԿԱ, սա եղել է փորձագետների մասնագիտական միասնական եզրակացությունը,   հիմնված  ամերիկյան և եվրոպական մի շարք միջազգային բարձրակարգ փորձագիտական տարբեր   լաբարատորիաների կողմից կատարված ՝ տարիների հետազոտությունների  արդյունքների  վրա։
Քանի որ լազերային   էպիլյացիայի վերջին սերնդի  գերժամանակակից  ապարատները՝ (մասնավորապես DermoLaser neo® սարքը՝ որը  ամերիկյան laser 3D™ USA մշակումն է  և ունի լազերային ճառագայթի՝ ալեքսանդրիտյան  (755 նմ ), դիոդային (808 մն) , նեոդիմային (1064 նմ ) ալիքի երկարություն։

 Լազերային  ճառագայթն անցնում  է   ալեքսանդրիտի բյուրեղի միջով, որը հարստացված է քրոմով) `  նոր իննովատիոն   տեխնոլոգիաների   ներմուծմամբ,   մազահեռացման պրոցեդուրան դարձնում է  կատարյալ  անցավ  և  ապահով առողջության համար ։ 

Բացի ցանկալի արդյունքից ամենակարևորը  առողջությանը վնաս չհասցնելն է, որը երաշխավորվում  է միջազգային բարձրակարգ փորձագիտական  լաբարատորիաների կողմից:


   Լազերային   էպիլյացիյան   տեղային ազդեցություն  է ունենում  և այն էլ միայն մաշկի վրա  և ազդում է  որոշակի խորությամբ՝  մինչև մազարմատ ։


Մենք միջամտության ժամանակ աշխատում ենք բացառապես միայն մաշկի հետ, հետևաբար ոչ մի այլ հյուսվածք չի ենթարկվում թերմոլիզի՝ գերտաքացման։

 Լազերային ճառագայթը ազդում է մինչև մազարմատ, ավելի խորությամբ չի անցնում ։


Նշենք նաև, որ առողջական որոշակի խնդիրների դեպքում, լազերային մազահեռացման  համար  անհրաժեշտ է դիմել միայն  բժշկական  թույլտվությամբ։



Հակացուցումներ, որ դեպքերում է արգելված լազերային էպիլացիան


·         մաշկային հիվանդությունների սուր և խրոնիկական փուլեր


·         էնդոկրին հիվանդություններ


·         հերպեսի ակտիվ փուլ


·         վարակիչ հիվանդություններ


·         մաշկի չարորակ նորագոյացություններ


·         էպիլեպսիա


·         հղիություն


Комментариев нет:

Отправить комментарий